Տնական կոնֆետներ «Բաունտի»: Ընդամենը 3 բաղադրիչ

Բաղադրությունը

  • 300 գ կոկոսի փաթիլներ,
  • 200-220 գ խտացրած կաթ,
  • 200 գ կաթնային շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը մաս-մաս ավելացնել կոկոսի փաթիլների վրա և խառնել:

Պետք է ստացվի այնպիսի խտությամբ զանգված, որ կարողանանք կոնֆետներ ձևավորել:

Ստացված զանգվածից բատոնի տեսքով կոնֆետներ ձևավորել: Կոնֆետները դասավորել յուղաթղթով ծածկված որևէ ամանի մեջ, և դնել սառցախցիկում 30 րոպե:

Շոկոլադը հալեցնել:

Կոնֆետները հանել սառցախցիկից, թաթախել շոկոլադի մեջ ու կրկին դնել յուղաթղթով ամանի մեջ:

Շոկոլադով ծածկված կոնֆետները կրկին դնել սառցախցիկում, մինչև շոկոլադը կսառչի և կպնդանա:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում