Տնական կոնֆետներ

1 час
Խանութից կոնֆետներ գնելու փոխարեն դրանք պատրաստենք տանը:
Բաղադրիչներ
- 120 գ շաքարավազ
- 30 գ կարագ
- 25 գ կակաո
- 50 մլ կաթ
- 180 գ ընկույզ կամ գետնանուշ
- 200 գ կաթի փոշի
Լրացուցիչ
- կոկոսի քերուկ
- ընկույզ
- շոկոլադ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը և կակաոն խառնել, ավելացնել 50 մլ կաթ ու կրկին խառնել:

- Խառնուրդը եռացնել՝ անընդհատ խառնելով:
- Ավելացնել կարագ ու շարունակել խառնել:

- Այնուհետև խառնուրդը վերցնել գազօջախի վրայից, մեջը կաթի փոշի և մանրեցված գետնանուշ ավելացնել և խառնել:

- Խառնուրդը մի փոքր թողնել, որ հովանա, իսկ հետո գնդիկներ ձևավորել:
- Գնդիկները թաթախել մանրեցված ընկույզի, կոկոսի քերուկի կամ հալեցրած շոկոլադի մեջ:

- Կոնֆետները 30 րոպե թողնել սառնարանում:

Բարի ախորժակ
