Տնական թխվածքաբլիթներ: Պարզ բաղադրատոմս, բայց արդյունքում անուշաբույր և համեղ բլիթներ

Բաղադրությունը

  • 2 հատ ձու,
  • 450 գ ալյուր,
  • 150 մլ ձեթ,
  • 100 գ շաքարավազ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 տուփ վանիլին,
  • 1 տուփ փխրեցուցիչ (11 գ):

Պատրաստման եղանակը

Ձուն, ձեթը, շաքարավազը, վանիլինը, մեղրը խառնել, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը ու նորից խառնել:

Երբ խմորը կսկսի պնդանալ, ձեռքերով տրորել, իսկ հետո գրտնակով բացել ու ձևամանով բլիթներ կտրատել:

Բլիթների վրա ձու քսել, պատառաքաղով վրան գծեր քաշել և թխել 180 ջերմատիճանում 15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում