Տնական համեղ թխվածքաբլիթներ րոպեների ընթացքում

Տնական թխվածքաբլիթներ
30 րոպե

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 100 գ շաքարավազ
  • 120 մլ ձեթ
  • 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 200-250 գ ալյուր

Պատրաստման եղանակը

1 Ձուն, շաքարավազը և ձեթը խառնել:
2 Ավելացնել փխրեցուցիչ, մաղված ալյուր և խառնել:
3 Խմոր հունցել: Ստացվում է փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր:
4 Խմորից մի փոքր կտոր պոկել, շրջանաձև բլիթի տեսք տալ, շաքարավազի մեջ թաթախել և դնել նախապես յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ:
5 Պատառաքաղի օգնությամբ բլիթի վրա նախշ անել:
6 Թխել 8-10 րոպե 200 ջերմաստիճանում:
Կիսվել Facebook-ում