Տեսնելն ու ուտելու ցանկությունը մեկ են լինում: Սալորաչրով աղցան

Բաղադրիչներ

300 գ տապակած կամ ապխտած հավի կրծքամիս

50 գ ընկույզ

մայոնեզ

աղ, սև պղպեղ

100 գ սալորաչիր

1 թարմ վարունգ

5 խաշած ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մանրացրած ընկույզ, աղ և սև պղպեղ` ըստ ցանկության, սալորաչիր, մայոնեզ

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ, մայոնեզ, մանր քերիչով անցկացրած ձվի սպիտակուց, աղ

Զարդարել ընկույզով, սալորաչրով, հազարի տերևներով, 30 րոպե թողնել սառնարանում, այնուհետև մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում