Տաք սենդվիչներ

20 минуты
Շատ համեղ և հագեցնող սենդվիչներ, որոնց պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները միշտ ձեռքի տակ են:
Բաղադրիչներ
- հաց (բոքոն)
- 4 հատ կարտոֆիլ
- 1 հատ սոխ
- 1 հատ ձու
- ձեթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել:

- Այս բաղադրիչները միավորել, ավելացնել ձու, աղ, պղպեղ և լավ խառնել:

- Բոքոնը բարակ կտորներով կտրատել:

- Կարտոֆիլով զանգվածից լցնել հացի կտորների վրա, և այդ զանգվածը դեպի ներքև շրջելով՝ կտորները դնել ձեթով թավայի մեջ:

- Թավայի կափարիչը ծածկել, և կտորները մոտ 2-3 րոպե տապակել:

Բարի ախորժակ
