Բաղադրությունը
- 300 սունկ (շամպինիոն),
- 1 հատ սոխ,
- 150 գ պանիր,
- 1 հատ ձվի դեղնուց,
- 1 ճաշի գդալ մայոնեզ,
- աղ՝ ըստ ճաշակի,
- 500 գ շերտավոր խմոր:
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատել և սոխարած պատրաստել: Մի փոքր տապակելուց հետո ավելացնել կտրատված սունկը, աղով համեմել, խառնել և տապակել:
Շերտավոր խմորը քառասկուսի բացել վրան մայոնեզ քսել՝ վերևի հատվածում մի փոքր տեղ թողնելով:
Այնուհետև խմորի վրա լցնել պանիրը, սունկը, գլանաձև փաթաթել և շրջաններով կտրել:
Թավայի մեջ յուղաթուղթ փռել, կտորները շարել և դրանց վրա ձվի դեղնուց քսել:
Եփել 200 ջերմաստիճանում 20-25 րոպե:
Բարի ախորժակ