Տարբերվող և նրբահամ նախուտեստ, որը կհետաքրքրի անգամ ամենաքմահաճ հյուրին: Կարտոֆիլով և ձվային միջուկով նրբաբլիթներ

Բաղադրիչներ

2 ձու

0,5 թ/գ աղ

0,5 թ/գ շաքարավազ

0,5 թ/գ սխտորի փոշի

300 մլ կաթ

120 գ ալյուր

300 գ կարտոֆիլ

սամիթ

2 ճ/գ ձեթ

միջուկի համար`

4-5 խաշած ձու

1 գլուխ սոխ

1 գազար

2 ճ/գ ձեթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, սխտորի փոշի, խառնել, ավելացնել կաթ, ալյուր և լավ խառնել

Ավելացնել քերած կարտոֆիլ, մանրացրած սամիթ, լավ խառնել, ավելացնել ձեթ, լավ խառնել և նրբաբլիթների պես տապակել

միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է 1 րոպե տապակել կիսալուսնաձև կտրատած սոխ ` ավելացնելով մի պտղունց աղ: Ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Խաշած ձվերը ճզմել, ավելացնել տապակած բանջարեղենը, աղ, սև պղպեղ

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1-1,5 ճ/գ խճողակ դնել և փաթաթել

Տապակել 2 կողմից և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում