Կաղամբով և կարտոֆիլով ուտեստ
Աննկարագրելի ուտեստ, որը կհալվի Ձեր բերաններում:
Բաղադրիչներ
- 400 գ կաղամբ
- 450 գ կարտոֆիլ
- 4 ճաշի գդալ բուսայուղ
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 2 հատ գունավոր պղպեղ
- 1 թեյի գդալ աղ
- 200 գ պանիր
Սոուս
- 3 հատ ձու
- 170 մլ կաթ
- 3 ճաշի գդալ թթվասեր
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- 10 գ մաղադանոս
- 4 ճաշի գդալ ալյուր
- 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանր կտրատել և տապակել թույլ կրակի վրա:
2 Կարտոֆիլը մանր կտրատել, ավելացնել սոխին, և տապակել 5 րոպե:
3 Գազարը և պղպեղը մանր կտրատել:
4 Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին:
5 Ավելացնել նաև պղպեղը և գազարը, թողնել թույլ կրակին 5 րոպե:
6 Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, և լավ խառնել:
7 Տապակած զանգվածը լցնել տարայի մեջ:
8 Ձվին ավելացնել կաթ, թթվասեր, բուսայուղ և հարել:
9 Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, աղ և խառնել:
10 Ավելացնել մաղադանոսը, խառնել և լցնել տարայի մեջ:
11 Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 25 րոպե:
12 Ավելացնել պանիրը և թողնել ջեռոցում ևս 5 րոպե:
Բարի ախորժակ: