Բաղադրիչներ
Խմորի համար`
200 գ ալյուր
0,5 թ/գ աղ
1 ձու
60 մլ ջուր
Խճողակի համար`
400 գ աղացած միս
2 գլուխ սոխ
1 ճ/գ տոմատի մածուկ
աղ
սև և կարմիր պղպեղներ
զիրա
մսի համեմունք
Սոուսի համար`
80 մլ ձեթ
1 գլուխ սոխ
1 ճ/գ տոմատի մածուկ
3 հատ կարտոֆիլ
500 մլ ջուր
Աղ
Կաղապարի չափը _ 30 սմ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել աղ, լավ խառնել, ավելացնել 1 ձու, 60 մլ ջուր

Լավ խառնել և խմոր հունցել

Դնել պոլիէթիլենի մեջ և 15-20 րոպե թողնել

Աղացած մսին ավելացնել 2 գլուխ աղացած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, զիրա, մսի համեմունք, տոմատի մածուկ և լավ խառնել

Խմորը բարակ շերտով բացել

Բաժանել 10X10 սմ քառակուսիների

Յուրաքանչյուրի մեջ 1 ճ/գ խճողակ դնել և փաթաթել, 1 եզրը ջրով թացացնել, որպեսզի ամուր կպնի: Ծածկել և թողնել մի կողմ

Սոուսի համար 1 գլուխ սոխը կտրատել, տապակել 80 մլ ձեթի մեջ, ավելացնել 1 ճ/գ տոմատի մածուկ

Ավելացնել մի քիչ ջուր, շրջանաձև կտրատած կարտոֆիլ

Ավելացնել արդեն պատրաստ ռուլետիկները

500 մլ ջրին ավելացնել աղ, լցնել ուտեստի վրա (ջուրը պետք է ծածկի ռուլետները), ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակի վրա 35-40 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ