Վիտամիններով հարուստ աղցան

Բաղադրությունը

  • 500 գ բրոկկոլի,
  • 1 տուփ զեյթուն (առանց կորիզի),
  • 1 հատ կարմիր սոխ,
  • 4 հատ փոքր լոլիկ,
  • 2 ճաշի գդալ զեյթունի ձեթ,
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ,
  • 2 ճաշի գդալ խնձորի քացախ,
  • 2 ճաշի գդալ ջուր:

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել կիսաշրջանով, լցնել մի ամանի մեջ, և վրան եռման ջուր լցնել: Ջուրը դատարկել, և սոխի վրա լցնել խնձորի քացախը, 2 ճաշի գդալ ջուր և թողնել, որ մարինացվի:

Առանձին թավայով ջուր եռացնել, աղ ավելացնել և բրոկկոլիները խաշել: Հենց ջուրը սկսի եռալ, 1 րոպե թողնել այդպես, իսկ հետո անջատել, ջուրը քամել և բրոկկոլիները լվանալ սառը ջրով: Այս ամենից հետո բրոկկոլիները թողնել, որ հովանան:

Ամանի մեջ միավորել բրոկկոլին, կտրատված լոլիկը, կտրատված ձիթապտուղը, իսկ մարինացված սոխից դատարկել մարինադը, և սոխը լցնել մյուս բաղադրիչների վրա ու խառնել:

Վերջում զեյթունի ձեթը խառնել լիմոնի հյութի հետ, և դրանով համեմել աղցանը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում