Բաղադրիչներ
180 գ վարսակի փաթիլներ
2 հատ բանան
2 ճաշի գդալ կակաո
100 մլ կաթ
100 գ մուգ շոկոլադ
կոկոսի փաթիլներ
կաղապարի չափը` 16 սմ
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները լցնել թավայի մեջ, դնել թույլ կրակին՝ անընդհատ խառնելով բովել 3 րոպե: Երբ սկսում է հաճելի բուրել` պատրաստ է
Բանանը, կակաոն, կաթը խառնել իրար և բլենդերով հարել
Շոկոլադը հալեցնել միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա
Բոլոր բաղադրիչները միացնել իրար և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ և 1 ժամ թողնել սառցարանում
Կոկոսի փաթիլներ ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ