Վարունգով աղցան

Համեղ աղցանները երբեք շատ չեն լինում: Ամառային թեթևություն հաղորդող համեղ աղցան Համեղ խոհանոցից:
Բաղադրիչներ
- 3 հատ վարունգ
- 1 հատ գազար
- կանաչ սոխ
- 5-6 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 30 մլ բուսայուղ
- 1 ճաշի գդալ սոյայի սոուս
- 1 ճաշի գդալ խնձորի քացախ
Պատրաստման եղանակը
- Վարունգը երկարությամբ կտրատել:
- Սոխը մեծ կտորներով կտրատել:

- Գազարը անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
- Սխտորը ճզմել աղցանի վրա:
- Բուսայուղը տաքացնել, ավելացնել պապրիկան, լավ խառնել մինչև լուծվի: Ավելացնել աղցանին:

- Ավելացնել սոյայի սոուսը և քացախը, և լավ խառնել:

- Թողնել սառնարանում 2 ժամ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
