Բաղադրությունը
2 հատ լոլիկ,
200 գ ծովախեցգետնի 4ողիկներ,
2 հատ բուլղարական կարմիր պղպեղ,
150 գ պինդ պանիր,
2 ատամիկ սխտոր,
մայոնեզ՝ ըստ ճաշակի,
աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Բարակ և միջին չափի կտրատել ծովախեղգետնի ձողիկները:
Լոլիկը բաժանել 4 մասի, մաքրել միջուկը և ձողիկների պես կտրատել:
Կարմիր պղպեղը նույնպես բարակ և երկար կտրատել:
Պանիրը քերիչով անցկացնել: Սխտորը ճզմել կամ մանր-մանր կտարտել:
Միավորել բոլոր բաղադրիչները, ավելացնել աղ և պղպեղ: Վերջում ավելացնել մայոնեզ և լավ խառնել:
Բարի ախորժակ