Վարունգով աղցան
Բաղադրիչներ
1 կգ վարունգ
150 գ կարմիր սոխ
15 գ սամիթ
4 ճաշի գդալ խնձորի քացախ
60 մլ բուսայուղ
1 թեյի գդալ սև պղպեղ
1 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Աղը, սև պղպեղը, շաքարավազը, բուսայուղը և քացախը լցնել տարայի մեջ, լավ խառնել:
Վրան բարակ շերտերի քերիչով անցկացնել վարունգը:
Քերիչով անցկացնել նաև սոխը:
Ավելացնել մանր կտրատված սամիթը:
Լավ խառնել, դնել սառնարանը 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: