Բաղադրիչներ
2 ձու
180 գ շաքարավազ
աղ
220 գ կաթ
100 գ ձեթ
270 գ ալյուր
40 գ կակաո
1,5 թ/գ փխրեցուցիչ
40 գ խտացրած կաթ + 200 գ կաթ
Ջնարակի համար՝
60 գ շոկոլադ
30 գ + 30 գ կաթ
40 գ պնդուկ
Կաղապարի չափը՝ 24 սմ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, հարել 3-4 րոպե
Ավելացնել 220 գ կաթ, 100 գ ձեթ։ Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն խառնել իրար, մաս-մաս ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ հարել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե, ապա թողնել սառչի և մի քանի տեղից ծակծկել
Տաք կաթին ավելացնել խտացրած կաթ, լավ խառնել և թրջել բիսկվիթը
Շոկոլադե ջնարակի համար անհրաժեշտ է կաթն ու կարագը տաքացնել գոլորշու վրա, ավելացնել շոկոլադ, խառնել այնքան, մինչև դառնա միասեռ զանգված
Ավելացնել բիսկվիթին, ավելացնել նաև կտրատած պնդուկ, թողնել 1-2 ժամ սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ