Բաղադրիչներ
4 ձու
աղ
100 գ շաքարավազ
կիտրոնի կեղև
½ կիտրոնի հյութ
30 գ ձեթ
1 թ/գ վանիլի էսենցիա
100 գ ալյուր
½ թ/գ փխրեցուցիչ
Կրեմի պատրաստման համար`
250 գ սերուցքային պանիր
100 գ խտացրած կաթ
200 գ սերուցք
Պատրաստման եղանակը
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Սպիտակուցին մի պտղունց աղ ավելացնել և լավ հարել` ընթացքում ավելացնելով 100 գ շաքարավազ: Հարել մոտ 7 րոպե

Մեկ-մեկ ավելացնել ձվի դեղնուցն ու հարել

Ավելացնել մի քիչ կիտրոնի կեղև, հյութ և լավ խառնել

Ավելացնել ձեթ, վանիլի էսենցիա և խառնել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Ստացված բիսկվիթը սրբիչով փաթաթել և թողնել

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքային պանրին ավելացնել խտացրած կաթ և հարել

Ավելացնել սերուցք և շարունակել լավ հարել

Փաթաթած բիսկվիթը բացել, կրեմ քսել, փաթաթել և 1-2 ժամ թողնել սառնարանում

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ