Ստացվում է շատ համեղ, հագեցնող և գեղեցիկ: Աղցան «Ձյունիկ»

Բաղադրիչներ

2 տուփ հալած պանիր

6 խաշած ձու

1 գլուխ սոխ + 100 մլ ջուր, 20 մլ խնձորի քացախ, 1 ճ/գ շաքարավազ

250 գ ծովախեցգետնի ձողիկներ

1 խնձոր

200 գ խոզապուխտ

100 գ գետնանուշ

մայոնեզ

համեմ կամ սամիթ

Պատրաստման եղանակը

Հալած պանիրը 30 րոպե թողնել սառցարանում, ապա անցկացնել քերիչով, լցնել մատուցվող ափսեյի մեջ և մայոնեզ քսել

Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, դեղնուցներն անցկացնել մանր քերիչով և ավելացնել աղցանին

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել ջուր, քացախ, շաքարավազ, լավ խառնել, թողնել 15 րոպե, այնուհետև ավելացնել աղցանին

Ավելացնել շրջանաձև կտրատած ծովախեցգետնի ձողիկներ և մայոնեզ քսել

Ավելացնել քերած խնձոր, խորանարդաձև կտրատած խոզապուխտ, մայոնեզ

Ավելացնել մանրացրած գետնանուշ, խաշած ձվի սպիտակուց և բոլոր կողմերից մայոնեզով պատել

Զարդարել ձվի սպիտակուցով, մանրացրած համեմով կամ սամիթով

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում