Բաղադրիչներ
5-6 հատ թարմ վարունգ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմի աղացած սերմ
2 ճ/գ սոյայի սոուս
0,5 թ/գ 70% քացախ
3 ճ/գ ձեթ
Մաղադանոս, սամիթ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Վարունգը բաժանել ոչ մեծ կտորների
Սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը ճզմել և ավելացնել վարունգին
Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել համեմի աղացած սերմ
Ավելացնել սոյայի սոուս, տաքացրած ձեթ, քացախ և լավ խառնել
Թողեք 30 րոպե և մատուցեք )))
Բարի ախորժակ