Ստացվում է արագ, համեղ և չափազանց գեղեցիկ: Կարտոֆիլով և մսով ռուլետ

Բաղադրիչներ

3 կարտոֆիլ

300 գ աղացած միս

2 ձու

2 գլուխ սոխ

3 ատամիկ սխտոր

1/2 դեղին պղպեղ

1/2 կարմիր պղպեղ

80 գ պանիր

6 կտոր չեդեր պանիր

մաղադանոս

1 թ/գ տոմատի մածուկ

աղ

սև և կարմիր պղպեղներ

քրքում

քիմիոն

կոճապղպեղ

(համեմունքների չափն` ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

Կարտոֆին անցկացնել քերիչով,  ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը

Ավելացնել մանրացրած 1 գլուխ սոխ, աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, քերած պանիր, ձու և լավ խառնել

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Առանձին թավայի մեջ 2 րոպե տապակել մանրացրած սոխ և սխտոր, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, թողնել ուժեղ կրակին 3 րոպե

Ավելացնել աղացած միս, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, քրքում, կոճապղպեղ, լավ խառնել և թողնել մինչև պատրաստ լինելը: Ավելացնել տոմատի մածուկ, թողնել թույլ կրակին 2 րոպե, ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից

Կարտոֆիլե շերտի վրա չեդեր պանիր դնել, ավելացնել տապակած միսը և ռուլետի պես փաթաթել

Զարդարել մի քանի կտոր գունավոր պղպեղով, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում