Ստացվում են չափազանց նուրբ և համեղ: Ելակով և յոգուրտով աղանդեր

Բաղադրիչներ

200 մլ յոգուրտ` առանց հավելումների

1 ճ/գ մեղր

200 գ ելակ

7 գ արագ լուծվող ժելատին

30 մլ սառը ջուր

Պատրաստման եղանակը

Ժելատինին ավելացնել 30 մլ ջուր, թողնել 10 րոպե

Յոգուրիտին ավելացնել մեղր, ելակ և հարել բլենդերով այնքան, որ պղպջակներ առաջանա

Ժելատինը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել 2 ճ/գ ընդհանուր զանգվածից և լավ խառնել

Հարելով` ավելացնել ընդհանուր զանգվածին: Հարել մոտ 2-3 րոպե

Լցնել բաժակների կամ ցանկացած հարմար տարայի մեջ և 2 ժամ թողնել սառնարանում

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում