Բաղադրությունը
450 գր հավի կրծքամիս,
450 գր կորեական ոճով պատրաստված գազար,
3 հատ հավի ձու,
3-4 հատ թարմ վարունգ ,
60 գր պանիր (կոշտ),
մայոնեզ՝ ըստ ճաշակի,
աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը եփել աղով համեմված ջրի մեջ մոտ 20 րոպե, այնուհետև թողնել, որ սառչի: Դրանից հետո խորանարդիկներով կտրատել:

- Ձուն եփել, մաքրել և կտրատել:

- Վարունգը մաքրել կեղևից, խորանարդիկներով կտրատել:

- Պանիրը քերիչով անցկացնել:

- Այնուհետև ավելացնել կորեական ոճով պատրաստված գազար ( գազար, ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղ, քացախ սխտոր և մի փոքր շաքարավազ),

- Համեմել մայոնեզով:

- Խառնել բաղադրիչները, թողնել 30 րոպե և դրանից հետո մատուցել:

Բարի ախորժակ: