Սուֆլե «Թռչնի կաթ»
 
 
 
 
 
 
 
 
 
 

Այս հիանալի, թեթև սուֆլեն ուղղակի հալչում է բերանում: 
Բաղադրիչներ
Սուֆլե
- 230 գր շաքարավազ
 - 240 մլ կաթ
 - 450 գր սերուցք (33-35%)
 - 450 գր թթվասեր (20%)
 - 14 գր ժելատին (արագ լուծվող)
 - 1 թեյի գդալ վանիլինային շաքար կամ վանիլային էքստրակտ
 
Շակոլադային ջնարակ
- 65 գր շաքարավազ
 - 200 մլ ջուր
 - 5 ճաշի գդալ կաթ
 - 35 գր կակաո
 - 7 գր ժելատին
 
Լրացուցիչ
- ելակ կամ այլ հատապտուղ (ըստ ցանկության)
 
Պատրաստման եղանակը
Սուֆլե
1 Կաթին խառնել վանիլինը և ժելատինը, դնել կրակին մինչև ժելատինի լուծվելը: (չեռացնել, չպետք է բարձր լինի մոտ 60°C ջերմաստիճանից): Հանել կրակի վրայից, թողնել, որ սառչի: 
 
2 Սերուցքը հարել, մինչև որ փրփրի:
 
3 Մեկ այլ տարայի մեջ լցնել թթվասերը և շաքարավազը, խառնել մինչև շաքարի լուծվելը և ավելացնել սերուցքին:
 
4 Հարել ցածր արագությամբ՝ աստիճանաբար ավելացնելով կաթով խառնուրդը:
 
5 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, լցնել խառնուրդը, փակել սննդային տոպրակով և դնել սաառնարանում մոտ 3–4 ժամ:
 
Շոկոլադային ջնարակ
1 Թավայի մեջ լցնել ջուրը, շաքարավազը և կակաոն, խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Դնել կրակին և, անընդհատ խառնելով եփել, մինչև եռալը: Թողնել, որ մի փոքր սառչի:
 
2 Կաթը և ժելատինը խառնել, եփել մինչև ժելատինի լուծվելը: 
 
3 Ավելացնել կակաոյով զանգվածին և խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված: 
 
4 Սպասել, որ ջնարակը դառնա սենյակային ջերմաստիճանի, լցնել սուֆլեի վրա, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մինչև ջնարակի լրիվ սառչելը:
 
5 Մատուցելիս կարելի է ձևավորել հատապտուղներով:
 
Բարի ախորժակ
              Կիսվել Facebook-ում