Սուրբ Ծննդյան խորհրդանիշներից մեկի` Իշխան ձկան պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

Իշխան ձուկ

0,5 թ/գ սև պղպեղ

1 թ/գ կարմիր պղպեղ

1 թ/գ ձկան համեմունք

150 գ ձեթ

1 հատ կիտրոն

3 հատ դափնու տերև

աղ

սամիթ

Պատրաստման եղանակը

Ձուկը աղով համեմել 2 ժամ թողնել

Ձեթը, սև և կարմիր պղպեղները, ձկան համեմունքը խառնել իրար

Ձուկը բաժանել մասերի, թաթախել համեմված ձեթի մեջ, 20 րոպե թողնել նրա մեջ, որպեսզի լավ համեմվի

Համեմված ձուկը տեղափոխել փայլաթիթեղի մեջ, փորի մասից 3 դափնու տերև դնել, կիտրոնի կտորներ և սամիթ շարել ձկան տարբեր կողմերում

Փայլաթիթեղը փակել, դնել 200°С տաքացրած ջեռոցում 60 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում