Սուրբ Զատիկին ընդառաջ: Ինչպե՞ս տանը «Կուլիչ» պատրաստել

Բաղադրությունը (3 հատ պատրաստելու համար)

  • Խմոր  (բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի)

100 մլ կաթ,

8 գր խմորիչ,

200 գ շաքարավազ,

+/- 550 գ ցորենի ալյուր,

100 գ թթվասեր (25%),

100 գ կարագ,

2 հատ միջին մեծության ձու,

30 գ ձեթ (3 ճաշի գդալ),

0.5 թեյի գդալ աղ,

վանիլին:

  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել

2 ճաշի գդալ կոնյակ,

1 թեյի գդալ քրքում:

  • Միջուկ

60 գ չամիչ,

70 գ չորացրած մրգեր

  • Ջնարակ

100 գ շաքարի փոշի + 2 ճաշի գդալ ջուր,

0.5 թեյի գդալ ժելատին + 1 ճաշի գդալ ջուր,

1 թեյի գդալ լիմոնի հյութ:

Պարաստման եղանակը

Մի փոքր տաք (գոլ) կաթի մեջ ավելացնել խմորիչը, 1 ճաշի գդալ շաքարավազը և խառնել:

Ավելացնել մոտ 3 ճաշի գդալ ալյուր ու խառնել: Ստացվում է թթվասերի խտությամբ զանգված:

Ծածկել և թողնել տաք վայրում մոտ 20 րոպե, որպեսզի ծավալը 2-2.5 անգամ ուռչի:

Խորը ամանի մեջ ջարդել 2 ձուն, ավելացնել մնացած շաքարավազը, աղը և վանիլինն ու հարել այնքան, մինչև կփրփրի:

Հարված ձվով զանգվածի մեջ միանգամից ավելացնել կարագը (հալեցրած կամ շատ փափուկ), թթվասերը, կոնյակը և քրքումը (ըստ ցանկության) և ամենացածր արագությամբ հարել:

Հարված զանգվածի մեջ ավելացնել խմորիչով ստացված զանգվածն ու խառնել:

Ալյուրը նախապես մաղել և ալյուրի (մոտ 425 գ) մեջտեղի մասում փոս բացել, ձվով ու խմորիչով ստացված խառնուրդը 2 մասով ավելացնել մեջը ու գդալով զգուշությամբ խառնել:

Հենց խմորը մի փոքր կսկսի պնդանալ, սեղանին ալյուր լցնել ու խմորը սկսել տրորել:

Երբ խմորն արդեն բավականին միասեռ կլինի, մի փոքր ձեթ լցնել խմորի վրա ու այդպես շարունակել տրորել խմորը:

Արդյունքում ստացվում է ձեռքերին գրեթե չկպչող խմոր:

Խորը ամենի հատակին ձեթ քսել, խմորը դնել մեջը ու սննդային տոպրակով ծածկել: Թողնել տաք վայրում, որ խմորը 2-2.5 անգամ հասունանա: Դա կարող է տևել 2 ժամ կամ ավել:

Խմորը հասունանալուց հետո` այն ձեռքերով ձգելով շրջանաձև բացել:

Չամիչը և այլ չորացրած մրգերը նախապես մոտ 15 րոպե տաք ջրով թրջել, իսկ հետո լավ չորացնել: Այնուհետև դրանց վրա 1 թեյիգդալ ալյուր լցնել ու խառնել և նոր լցնել խմորի մեջ:

Խմորից բացված շրջանը փակել ու ձեռքեորվ կրկին տրորել:

Խմորը բաժանել 3 մասի, գնդեր ձևավորել ու դնել թղթե ձևամանների մեջ (տրամագիծը 11 սմ, բարձրությունը 8.5 սմ): Խմորը զբաղեցնելու է ձևամանի 1/3 կամ 1/2 մասը:

 Ձևամանների մեջ խմորըը լցնելուց հետո դրանք ծածկել և կրկին թողնել, որ խմորը հասունան 2-2.5 անգամ (մոտ 1-1.5 ժամ):

Ջեռոցը նախապես տաքացնել 200 ջերմաստիճան: Իսկ երբ կուլիչները ջեռոցում դնելիս ջերմաստիճանը նվազեցնել 180: Թխել  մոտ 30-35 րոպե: Եթե թխելու ընթացքում վերևի հատվածը ավելի շուտ կսկսի կարմրել, ապա կուլիչները փայլաթղթով ծածկել:

Թխվելուց հետո առանց ձևամանի միջից հանդելու կուլիչները կողային մասով դնել սրբիչի վրա ու գլորել:

Ջնարակը պատրաստելու համար ժելատինը և 1 ճաշի գդալ ջուրը խառնել, ու այդպես 15 րոպե թողնել, որ ժելատինը ուռչի:

Այնուհետև շաքարի փոշու մեջ 2 ճաշի գդալ ջուր ու կիտրոնի հյութ ավելացնել ավելացնել: Այս զանգվածը լավ խառնել ու դնել կրակին՝ անընդհատ խառնելով, մինչև կսկսի եռալ: Հենց սկի եռալ, վերնցել կրակի վրայից, մեջը ժելատին ավելացնել ու խառնել: Այնուհետև միանգամից հարել մոտ 5 րոպե:

Կուլիչների վրայից ձևաթուղթը հանել, գլխային մասով դրանք թաթաթխել ջնարակի մեջ, իսկ հետո վրան շոկոլադե գնդիկներ շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում