Սունկը մարինացնելու ամենաարագ բաղադրատոմսը, որի համից ուղղակի չեք կշտանա: Մարինացված սունկ

Բաղադրիչներ

400 գ շամպինյոն

1 թ/գ աղ

½ թ/գ շաքարավազ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

½ գլուխ կարմիր սոխ

3-4 ատամիկ սխտոր

1.5 ճ/գ կիտրոնի հյութ

սամիթ, համեմ

Պատրաստման եղանակը

Սունկը բաժանել 4 մասի, տապակել ուժեղ կրակի վրա այնքան, որ ոսկեգույն երանգ ստանա և վերցնել կրակից

Ավելացնել մանրացրած սխտոր, համեմ, սամիթ, կիսալուսնաձև կտրատած սոխ, աղ, շաքարավազ, մանանեխ, կիտրոնի հյութ, լավ խառնել և 1-1,5 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում