Բաղադրությունը
- 400 գ ալյուր,
- 11 գ խմորիչ,
- 1 ճաշի գդալ թթվասեր.
- 200 մլ կաթ,
- 1 ճաշի գդալ շաքարավազ,
- 1 թեյի գդալ աղ,
- 50 գ ձեթ,
- 300 գ սոխ:
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրել ու մանր կտրատել:
Թավայի մեջ ձեթ լցնել և սոխը տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա:
100 գ տաք կաթը լցնել խոր ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, խմորիչ, խառնել և մոտ 20 րոպե որևէ տաք վայրում թողնել:
Ալյուրը մաղել, ավելացնել աղ ու խառնել:
Խմորիչով պատրաստված զանգվածն ավելացնել ալյուրի մեջ, այնուհետև ավելացնել մնացած կաթը, սենյակային ջերմաստիճանի թթվասերը և խառնել:
Տապակած սոխը թողնել, որ հովանա, իսկ հետո լցնել խմորի մեջ ու խառնել:
Խմոր հունցել: Խմորից մի մեծ գունդ պատրաստել, սսնդային տոպրակով ծածկել և 1 ժամ թողնել, որևէ տաք վայրում, որ հասունանա:
Հասունանալուց հետո ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և խմորի գունդը դնել վրան:
Գնդի մակերեսին շատ թույլ ալյուր քսել, և դանակով մի քանի կտրվածք տալ:
Ջեռոցի ամանի մեջ դնելուց հետո խմորը ծածկել սրբիչով, այդպես թողնել 30 րոպե և նոր թխել:
Թխել 35-40 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ