Բաղադրությունը
- 200 գ շամպինիոն,
- 4 հատ խաշված ձու,
- 6-7 հատ փոքր թթու վարունգ,
- 1 հատ թարմ վարունգ,
- 3-4 հատ խաշված կարտոֆիլ,
- թթվասեր կամ մայոնեզ,
- կանաչ սոխ,
- ձեթ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել և ձեթով տապակել:
Կարտոֆիլը, թարմ վարունգը, թթու վարունգը և ձուն կտրատել: Միավորել այս բաղադրիչները, և ավելացնել տապակված սունկը, կտրատված կանաչ սոխը, մայոնեզը: Ամենը լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ