Սնկի և թթու վարունգի համադրությունը աղցանին հետաքրքիր համ է հաղորդում

Բաղադրությունը

  • 500 գ շամպինիոն,
  • 500 գ հավի կրծքամիս,
  • 5-6 հատ թթու վարունգ,
  • կանաչ  սոխ,
  • 4 ճաշի գդալ մայոնեզ,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • դափնու տերև:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել՝ համեմելով աղով և դափնու տերևով:

Սունկը խաշել՝ համեմելով աղով, հատիկավոր սև պղպեղով և դափնու տերևով:

Հավի կրծքամիսը, սունկը, կանաչ սոխը, վարունգը կտրատել, համեմել մայոնեզով և խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում