Բաղադրությունը
- 1 կգ սմբուկ,
- 2 հատ քաղցր բիբար,
- 1 հատ սոխ,
- 4 ատամիկ սխտոր
Մարինադ
- 1 բաժակ ջուր,
- 3 ճաշի գդալ խնձորի քացախ,
- 1-2 թեյի գդալ աղ,
- 1 թեյի գդալ շաքարավազ,
- 3 հատ հատիկավոր սև պղպեղ,
- 1 հատ դափնու տերև:
Պատրաստման եղանակը
Նախ պատրատել մարինադը: Դրա համար խորը ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ,դափնու տերև, հատիկավոր պղպեղ ու դնել կրակին: Եռալուց հետո ևս մեկ րոպե թողնել, որ եռա, վերցնել կրակի վրայից և թողնել, որ հովանա:
Սմբուկի կեղևը մաքրել, կտրատել ու մաս-մաս տապակել այնքան ժամանակ մինչև կփափկի:
Քացր պղպեղը և սոխը կտրատել ու ավելացնել տապակված սմբուկի վրա, վրան ճզմված սխտոր ավելացնել ու լավ խառնել:
Զանգվածի վրա լցնել մարինադը, ծածկել ամանի կափարիչով և 1 օր այպես թողնել: Ընթացքում գոնե 2 անգամ խառնել, որպեսզի մարինադը հավասարաչափ տարածվի:
Բարի ախորժակ