Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Սմբուկով անզուգական ուտեստ, որը չի պակասի Ձեր սեղաններից

Լցոնած սմբուկ
Շատ համեղ և հագեցնող ուտեստ է ստացվում, կարող եք մատուցել բրնձի հետ:

Բաղադրիչներ

  • 3 հատ սմբուկ
  • 300 գ տավարի աղացած միս
  • 1 հատ սոխ
  • 4 հատ կանաչ կծու պղպեղ
  • 4 ատամիկ սխտոր
  • 1-2 հատ բուլղարական պղպեղ
  • 3 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 հատ լոլիկ
  • 4 ճաշի գդալ բուսայուղ
  • 100 մլ ջուր
  • աղ
  • սև պղպեղ
  • կծու կարմիր պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Լոլիկը, պղպեղները և սոխտ մանր կտրատել:
  • Սխտորի ատամիկները խոշոր կտորներով կտրատել:
  • Սոխը բուսայուղով տապակել, ավելացնել պղպեղները և սխտորը:
  • Ավելացնել տավարի միսը:
  • Ավելացնել տոմատի մածուկը՝ 1 ճաշի գդալ, տապակել 3 րոպե:
  • Ավելացնել համեմունքները և լոլիկը, տապակել ևս 5 րոպե:
  • Սմբուկները բաժանել 2 մասի, կեղևը տեղ-տեղ հեռացնել:
  • Հեռացնել միջուկը, լցնել ջրի մեջ, ավելացնել աղ, և թողնել 15 րոպե:
  • Սմբուկները տապակել բուսայուղով միջին կրակի վրա:
  • Լցոնել սմբուկները, բերանի մասը փակել կտրատված լոլոիկով, ցրան դնել կանաչ կշու պղպեղ՝ ըստ նախասիրության:
  • Տոմատի մածուկին ավելացնել ջուրը, լավ խառնել, և լցնել լցոնած սմբուկների վրա:
  • Դնել 200°C ջեռոցի մեջ 25 րոպե:
Բարի ախորժակ: