Աղցաններ Բաղադրատոմսեր

Սմբուկով աղցանների թագուհին. հունական բաղադրատոմսով ամենահամեղ աղցանը, որը կզարմացնի Ձեզ

Սմբուկով աղցան
Թեթև և համեղ աղցան, որը կգոհացնի ողջ ընտանիքին:

Բաղադրիչներ

  • 400 գ սմբուկ
  • 1 հատ սոխ
  • կիտրոնի հյութ
  • 200 գ չերրի լոլիկ
  • 100 գ ֆետա պանիր
  • 2 ատամիկ սխտոր
  • 2 ճաշի գդալ ձիթայուղ
  • աղ
  • սև պղպեղ
  • մաղադանոս
  • 1 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկը փոքր կտորներով կտրատել: Տապակել բուսայուղի մեջ:
  • Սոխը մանր կտրատել, ավելացնել կիտրոնի հյութը և շաքարավազը, և թողնել մի քանի րոպե մնա:
  • Լոլիկները բաժանել 4 մասի:
  • Պանիրը խորանարդներով կտրատել:
  • Ավելացնել սոխը և համեմունքները, և լավ խառնել:
  • Տապակած սմբուկների վրա ավելացնել սխտորը, և լավ խառնել:
  • Մաղադանոսը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: