Բաղադրիչներ
2 սմբուկ
աղ
2 ձու
2 ճ/գ օսլա
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ մուգ, խիտ սոյայի սոուս
2 ճ/գ քացախ
1 թ/գ շաքարավազ
4 ճ/գ ջուր
1 կանաչ պղպեղ
1 կարմիր պղպեղ
1 լոլիկ
կանաչ սոխ
4 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Սմբուկները 3 սմ լայնությամբ կտրատել, ապա յուրաքանչյուրը բաժանել 4 մասի։ 10 րոպե թողնել աղաջրի մեջ, ապա ավելացնել 2 ձու և լավ խառնել
Ավելացնել օսլա, խառնել: Թավայի մեջ ձեթ լցնել այնքան, որ սմբուկները լցնելիս չդիպչեն թավայի հատակին: Թողնել թույլ կրակին` մինչև ոսկեգույն երանգ կստանա
Առանձին տարայի մեջ իրար խառնել սոյայի 2 տեսակի սոուսները, քացաղը, շաքարավազը, 4 ճ/գ ջուր, լավ խառնել և թողնել մի կողմ
Առանձին թավայի մեջ տապակել մանրացրած կանաչ սոխի մի մասը, միջին մեծությամբ կտրատած լոլիկը, թողնել 1 րոպե, ապա ավելացնել պատրաստած սոուսը
Թողնել եռա, ապա ավելացնել տապակած սմբուկը: Թողնել սմբուկըկարը կարմրեն, այնուհետև ծածկել կափարիչն ու թողնել 2 րոպե
Ավելացնել կտրատած կանաչ և կարմիր պղպեղնրը, թողնել 1 րոպե։ Ավելացնել մանրացրած սխտոր, կանաչ սոխի մնացած մասը, լավ խառնել, թողնել 1 րոպե և վերցնել կրակից
Բարի ախորժակ