Սմբուկի պատրաստման ա՛յս տարբերակը շատերին կհետաքրքրի` այն շատ գեղեցիկ և արագ է պատրաստվում: Լցոնած սմբուկ

Բաղադրիչներ

2 հատ սմբուկ

250 գ աղացած միս

1 գլուխ սոխ

3-4 ատամիկ սխտոր

2 ճ/գ տոմատի մածուկ

30 մլ ձեթ

աղ

սև պղպեղ

համեմի աղացած սերմ

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկարությամբ բաժանել 2 մասի: Հորիզոնական կտրվածքներ անել յուրաքանչյուրի վրա, 10 րոպե թողնել աղաջրում

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ և սխտոր, աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Սմբուկի կտրվածքների մեջ միս լցնել և դնել հրակայուն տարայի մեջ

Առանձին տարայի մեջ տոմատի մածուկ լցնել, ավելացնել 0,5 թ/գ աղ, ջուր, ձեթ, լավ խառնել և լցնել սմբուկների վրա: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Կարող եք մատոիցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում