Սմբուկից պատրաստված «նավակներ»

50 минуты
Բաղադրիչներ
- 2 հատ մեծ սմբուկ
- 400 գ հավի միս
- 2 հատ լոլիկ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ սոխ
- մաղադանոս
- ձեթ
- պանիր
- չորահացի փշրանքներ
- աղ
- սև պղպեղ
- սխ
Պատրաստման եղանակը
- Սմբուկի գլխիկը կտրել և ջրի մեջ աղ լցնելով մոտ 10 րոպե խաշել:

- Սոխը, լոլիկը և պղպեղը կտրատել:

- Սոխարած պատրաստել, ավելացնել լոլիկը և ևս 5 րոպե միասին տապակել:
- Այնուհետև ավելացնել պղպեղը և կրկին մոտ 5 րոպե միասին տապակել:

- Հավի միսը կտրոների բաժանել և տապակել մոտ 5-7 րոպե:

- Սմբուկը երկայնքով բաժանել 2 հավասար մասի, և միջուկը հանել:

- Սմբուկից առանձնացված միջուկի հեղուկը քամել, և սմբուկը մանր կտրատել:
- Լցոնը պատրաստելու համար տապակված լոլիկը, պղպեղը, սոխը, հավի միսը,մանր կտրատված մաղադանոսը, ճզմված սխտորը, աղը, սև պղպեղը և չորահացի փշրանքները խառնել:

- Սմբուկի «նավակի» մեջ լցնել լցոնը, և վրան քերված պանիր շաղ տալ:

- «Նավակները» դնել ջեռոցի ձևամանի մեջ և եփել մոտ 20 րոպե 200 ջերմաստիճանում:
