Սմբուկը թթվասերով միշտ շատ համեղ է ստացվում

Բաղադրությունը

1 հատ սմբուկ,

150 մլ թթվասեր,

կանաչի ՝ ըստ ցանկության,

սև պղպեղ՝ ըստ ցանկության,

1 հատ սոխ,

1-2 ատամիկ սխտոր,

աղ՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

Մաքրել սոխը և մանր կտրատել:

Լվանալ սմբուկը, կտրատել մանր խորանարդիկներով կամ երկար բարակ ձողերով: Իդեպ սմբուկի կեղևը կարելի է չմաքրել:

Փոքր տարայի մեջ ջուր լցնել, որի մեջ աղ ավելացնել և հետո կտրատված սմբուկը լցնել մեջը: Թողնել այդպես 30 րոպե:

Թավայի մեջ ձեթ շաղ տալ և տապակել սոխը, մինչև ոսկեգույն երանգ կստանա:

Լվանալ սմբուկի կտորները,ապա լավ չորացնել, և դրանից հետո խառնել սոխարածի հետ թավայի մեջ: Երբ սմբուկը կսկսի երանգը փոխել, ավելացնել թթվասերը, ճզմված սխտորը և լավ խառնել բաղադրիչները:

Համեմել աղով և պղպեղով և թույլ կրակի վրա թողնել 5-7 րոպե: Վերջում մանր կտրատված կանաչի շաղ տալ` ըստ նախընտրության, և մատուցել:

 Այս ուտեստը թե՛ սառը, թե՛ տաք վիճակում շատ համեղ է:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում