Սիրու՞մ եք համեղ ուտել` այս բաղադրատոմսը հենց ձե՛զ համար է: Հավի կրծքամսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ հավի կրծքամիս

4 ձու

350 գ յոգուրտ

300 գ պանիր

1 լոլիկ

ձիթայուղ

սև պղպեղ

քիմիոն

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, լցնել հրակայուն տարայի մեջ, համեմել աղով, սև պղպեղով, քիմիոնավ, ավելացնել ձիթայուղ և լավ խառնել

Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել յոգուրտ և լավ խառնել

Ավելացնել քերած պանիր, լավ խառնել, լցնել մսի վրա և լավ տարածել

Ավելացնել քերած պանիր, կիսալուսնաձև կտրատած լոլիկ, մի քիչ քիմիոն և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում