Սիրու՞մ ես քաղցրավենիք, հատկապես տո՞րթ, այդ դեպքում պահպանի՛ր այս բաղադրատոմսը և պատրաստի՛ր ամենահամեղ, տնական շոկոլադե տորթը

Բաղադրիչներ

120 գ ալյուր

40 գ կակաո

160 գ շաքարավազ

4 ձու

40 մլ տաք ջուր

40 գ ձեթ

1 թ/գ փխրեցուցիչ

աղ

2 ճ/գ շաքարավազ + 3 ճ/գ ջուր

Կրեմի համար՝

900 մլ կաթ

150 գ սպիտակ շոկոլադ

100 գ եգիպտացորենի օսլա

8 գ վանիլային շաքարավազ

250 գ սենյակային ջերմաստիճանի կարագ

Ջնարակի համար՝

90 գ կաթնային շոկոլադ

50 գ կարագ

2 ճ/գ կաթ

Կաղապարի չափը՝ 24 սմ

Պատրաստման եղանակը

Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, սպիտակուցներին ավելացնել մի պտղունց աղ, հարել մի քանի րոպե, ապա մաս-մաս ավելացնել շաքարավազի մի մասը և լավ հարել

Դեղնուցին ավելացնել ջուր, հարել 1 րոպե, մաս-մաս ավելացնել շաքարավազի մնացած մասը, լավ հարել

Ալյուրին ավելացնել կակաո, փխրեցուցիչ, անցկացնել մաղով, 2 ճ/գ ավելացնել դեղնուցին, հարել

3 ճ/գ սպիտակուց լցնել ընդհանուր զանգվածին, հարել

Նույն հաջորդականությամբ՝ մաս-մաս լցնել և գդալով խառնել

Լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Թողնել սառչի, ապա բաժանել 3 շերտի

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է կաթի մի մասին ավելացնել վանիլային շաքարավազ, խառնել, դնել կրակին՝ անընդհատ խառնելով ավելացնել կաթի մնացած մասը

Եգիպտացորենի օսլան ջրով բացել, ավելացնել կաթին, թողնել թանձրանա և վերցնել կրակից

Ավելացնել սպիտակ շոկոլադ, թողնել 5-7 րոպե, ապա լավ խառնել, ծածկել և 30 րոպե թողնել սառչի

Կարագը մի քիչ հարել, մաս-մաս ավելացնել կրեմը, լավ հարել

2 ճ/գ շաքարավազին ավելացնել 3 ճ/գ ջուր, լավ խառնել և թրջել բիսկվիթի շերտերը

Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ լցնել, հավասարապես տարածել և 3 ժամ թողնել սառնարանում

Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է շոկոլադը, կարագը և ջուրը խառնել իրար, հալեցնել գոլորշու վրա, լցնել տորթի վերևի շերտի վրա

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում