Սիրելիների համար համեղ պատրաստելու հաճույքն այլ է: Տապակած հավի միսը` սոուսով

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

աղ

1 թ/գ օրեգանո

½ թ/գ սև պղպեղ

6 ատամիկ սխտոր

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 թ/գ շաքարավազ

2 ճ/գ ալյուր

15 գ կարագ

100 մլ հավի արգանակ

համեմ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, լավ խառնել և թողնել 15 րոպե

Ավելացնել ալյուր, լավ խառնել և տապակել

Հանել թավայից, փոխարենը փոքր կտոր կարագ դնել, ավելացնել մանրցրած սխտոր, 1 թ/գ ալյուր, օրեգանո, հավի արգանակ

Կիտրոնի հյութին ավելացնել շաքարավազ, խառնել և ավելացնել արգանակին։ Ավելացնել 1 թ/գ աղ, սև պղպել,  լավ խառնել և եփել մինչև թանձրանա

Ավելացնել տապակած միսը, թողնել 3 րոպե

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում