Սա նախուտեստի ամենահետաքրքիր բաղադրատոմսն է: Սիսեռի ալյուրով և սմբուկով նախուտեստ

Բաղադրիչներ

100 գ սիսեռի ալյուր

300 մլ ջուր

1 սմբուկ

1 գլուխ սոխ

15 մլ խնձորի քացախ

1 ճ/գ շականակագույն շաքարավազ

մաղադանոս

ձիթայուղ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սիսեռի ալյուրին ավելացնել ջուր, լավ խառնել ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

30 րոպե անց հեռացնել առաջացած փրփուրը, ավելացնել ձիթայուղ, աղ, լավ խառնել (ստացվում է հեղուկ զանգված)։ Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, լցնել խմորը և դնել 220°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Սմբուկը երկարությամբ կտրատել, 2 կողմից տապակել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խնձորի քացախ, շականակագույն շաքարավազ, թողնել ևս 2 րոպե։ Տապակած սմբուկը մանր կտրատել և ավելացնել սոխին

Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, 1 ճ/գ ձիթայուղ, խառնել և վերցնել կրակից

Խմորը բաժանել 6 հավասար եռանկյունների, յուրաքանչյուրի վրա լցնել 1-2 ճ/գ տապակած բանջարեղեն և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում