Բաղադրիչներ
200 մլ կեֆիր կամ մածուն
250 գ ալյուր
40 գ ձեթ
1 թ/գ շաքարավազ
½ թ/գ աղ
1 թ/գ սոդա
Միջուկի համար`
300 գ կարտոֆիլ
200 գ պանիր
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ալյուրին ավելացնել սոդա և խառնել

Առանձին տարայի մեջ կեֆիր կամ մածուն լցնել, ավելացնել ձեթ, 0,5 թ/գ աղ, 1 թ/գ շաքարավազ, ալյուր (մաս-մաս) և խառնել

Խմոր հունցել, դնել պոլիէթիլենային պակետի մեջ և թողնել հանգստանա

Կարտոֆիլը մաքրել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր, 0,5 թ/գ աղ, եփել, մինչև պատրաստ լինելը։ Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել քերած պանիր, սև պղպեղ և լավ խառնել

Խմորը շրջանաձև բացել, դնել միջուկը և անկյուններից հավաքել ու ամրացնել

Շրջել և ձեռքով մի փոքր, հավասարապես տարածել

Դնել թավայի մեջ, ձու քսել, կենտրոնում մի փոքր կտրվածք անել, դնել 220°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ