Բաղադրիչներ
800 գ հավի միս
5 ճ/գ ձեթ
1 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ համեմի աղացած սերմ
1 գլուխ սոխ
4 ատամիկ սխտոր
300 գ սունկ
2 պղպեղ
300 գ լոլիկ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավի մսին ավելացնել ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ և լավ խառնել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե
Տապակել 10 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, կիսալուսնաձև կտրատած սոխ, տապակել 3 րոպե
Ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 5-6 րոպե
Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել աղացած կամ քերիչով անցկացրած լոլիկ, մի պտղունց աղ, մաղադանոս և թողնել 5 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ