Բաղադրիչներ
4 կտոր խոզի փափկամիս (մոտ 1 կգ)
աղ, սև պղպեղ
ձիթայուղ
25 գ կարագ + 2 ճ/գ ձիթայուղ
1 գլուխ սոխ
3 ցողուն կանաչ սոխ + 25 գ կարագ
4 ատամիկ սխտոր
Խնկունի կամ քիմիոն
1,5 ճ/գ ալյուր
120 մլ սպիտալ գինի
200 մլ արգանակ (հավի կամ բանջարեղենային)
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, ձիթայուղ քսել
Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, մսերը 2 կողմից 2-3 րոպե տապակել ուժեղ կրակի վրա, ապա իջեցնել կրակուն ու թողնել ևս 5 րոպե, վերցնել կրակից, ծածկել փայլաթիթեղով և թողնել մի կաղմ
Նույն թավայի մեջ 25 գ կարագ դնել, ավելացնել մանր կտրատած սոխ և կանաչ սոխ, տապակել 2 րոպե
Ավելացնել խնկունի, թողնել 1 րոպե, հանել, ավելացնել մանրացրած սխտոր ,ալյուր, տապակել ևս 2 րոպե
Ավելացնել սպիտակ գինի, թողնել 3 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, արգանակ, թողնել 4 րոպե
Ավելացնել պանիր, անհրաժեշտության դեպքում արգանակ ավելացնել և հարել բլենդերով
Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ