Սա կդառնա ձեր պատրաստած ամենահամեղ թխվածքաբլիթները: Կաթնաշոռային միջուկով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ

300 գ ալյուր

100 գ օսլա

աղ

1 թ/գ փխրեցուցիչ

վանիլին

200 գ կարագ

1 ձու

2 ճ/գ թթվասեր

Միջուկի համար`

250 գ կաթնաշոռ

100 գ շաքարավազ

2ճ/գ օսլա

1 ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը

Ալյուրին ավելացնել օսլա, շաքարավազ, մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլին, լավ խառնել, ավելացնել կարագ և լավ տրորել

Ավելացնել, ձու, թթվասեր, լավ խառնել, խմոր հունցել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 20 րոպե թողնել սառնարանում

Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, օսլա, 1 ձվի սպիտակուց և հարել

Խմորը գրտնակել, շրջանաձև կտրատել, 1 շրջանակի վրա 1 թ/գ պատրաստած միջուկից դնել, ևս 1 շրջանակ դնել

Անկյուններն ամրացնել պատառաքաղի օգնությամբ, պատել ձվի դեղնուցով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում