Սա կդառնա ձեր ընտանիքի և հյուրերի սիրելի նախուտեստը: Դդմիկով ռուլետ

Բաղադրիչներ

2 դդմիկ

3 ձու

2 ճ/գ թթվասեր

3-4 ճ/գ ալյուր

աղ

սև պղպեղ

խճողակի համար`

2 տուփ հալած պանիր

2-3 ատամիկ սխտոր

3 ճ/գ թթվասեր

2 լոլիկ

1 քաղցր պղպեղ

սամիթ

Պատրաստման եղանակը

Դդմիկներն անցկացնել քերիչով, ավելացնել 1 թ/գ աղ, խառնել, 10 րոպե թողնել, ապա ճզմել և հեռացնել ավելորդ հեղուկը

Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած դդմիկը

Ավելացնել թթվասեր, ալյուր և լավ խառնել

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Խճողակի համար անհրաժեշտ է հալած պանիրներն անցկացնել քերիչով (որպեսզի հեշտ քերվի` 30 րոպե թողնել սառցարանում), ավելացնել ճզմած սխտոր, թթվասեր և լավ խառնել

Դդմիկի շերտը հանել ջեռոցից, թողնել հովանա, ապա լցնել պանրով խառնուրդը, հավասարապես տարածել

Ավելացնել մանրացրած սամիթ, կիսալուսնաձև կտրտած լոլիկ, պղպեղ և փաթաթել ռուլետի պես

Ծածկել սննդային պոլիէթիլենով, թողնել 30 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում