Սա կդառնա ձեր ընտանիքի սիրելի աղցանը: Սմբուկով և մարինացված սոխով աղցան

Բաղադրիչներ

2 սմբուկ

1 գլուխ սոխ

3-4 խաշած ձու

մաղադանոս

2 ճ/գ մայոնեզ

Սոխը մարինացնելու համար`

150 մլ եռման ջուր

3 ճ/գ քացախ

1 թ/գ աղ

1 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, եռման ջուր, լավ խառնել և թողնել 1 ժամ

Սմբուկը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել 1 թ/գ աղ, լավ խառնել, թողնել 10 րոպե, այնուհետև տապակել` ավելացնելով մանրացրած սխտոր

Մարինացված սոխը ջրքամել, ավելացնել մարացրած մաղադանոս, կիսալուսնաձև կտրատած ձու, տապակած սմբուկ, մայոնեզ և լավ խառնել

30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում