Բաղադրիչներ
Խմորի համար՝
300 գ ալյուր
250 մլ կեֆիր կամ մածուն
2 ձու
1 թ/գ սոդա
0,5 թ/գ աղ
Միջուկի համար՝
400 գ աղացած միս
150 գ մալականի թթու
1 գլուխ սոխ
1 ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ չորացրած ռեհան
կանաչ սոխ, սամիթ
40 գ կարագ
3 ճ/գ ձեթ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, ձեթով և կարագով տապակել 3 րոպե, ավելացնել աղացած միս, թողնել 10 րոպե
Ավելացնել տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, թողնել ևս 5 րոպե
Մալականի թթուն մի փոքր ճզմել, ապա մանր կտրատել, ավելացնել մսին, թողնել 2-3 րոպե
Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սամիթ և վերցնել կրակից
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 2 ձվին ավելացնել աղ, լավ խառնել։ Կեֆիրին կամ մածունին ավելացնել սոդա, խառնել, ավելացնել ձվին և դարձյալ լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել։ Ստացվում է բիսկվիթի խմորի խտությամբ զանգված
Թավայի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի մի մասը, ապա տապակած միսը
Ավելացնել խմորի մնացած մասը, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 30-35 րոպե
Յուղաթուղթ դնել դեռ չեփված հատվածին, ափսեի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա, ծածկել կափարիչն ու ևս 5-7 րոպե թողնել թույլ կրակին
Կարող եք մատուցել ) ) )
Բարի ախորժակ