Բաղադրիչներ
3-4 ճ/գ ձեթ
400 գ տավարի միս (կարելի է վերցնել նաև հավի, խոզի)
1 գլուխ սոխ
1 գազար
3-4 կարտոֆիլ
1 սմբուկ
1 դդմիկ
2 բուլղարական պղպեղ
ջուր
2 լոլիկ
1-2 ատամիկ սխտոր
աղ
1 թ/գ խմելի-սունելօ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
0,5 թ/գ չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
Միսը միջին մեծությամբ կտրատել, լավ տապակել
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, գազար, տապակել 2 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սմբուկ, դդմիկ, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, բուլղարական պղպեղ, ջուր (ջուրը չպետք է ծածկի բանջարեղենը), ծածկել կափարիչն ու թողնել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը
Ավելացնել կտրատած լոլիկ, մանրացրած սխտոր, աղ, խմելի-սունելի, կարմիր քաղցր պղպեղ, չորացրած ռեհան, ծածկել կափարիչն ու թողնել 2-3 րոպե
Ճաշելու ժամանակն է )))
Բարի ախորժակ