Բաղադրիչներ
6 կտոր խոզի փափկամիս (կարելի է փոխարինել հավի կրծքամսով)
1 գլուխ սոխ
1 պղպեղ
6 հատ սունկ
3 ձու
3 ճ/գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Միսը ծածկել սննդային պոլիէթիլենով, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղն ու սունկը, համեմել աղով, սև պղպեղով, թողնել 5-7 րոպե և վերցնել կրակից

Յուրաքանչյուր մսի մեջ 1-1,5 ճ/գ գդալ խճողակ դնել և ռուլետի պես փաթաթել

3 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, ռուլետները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ