Բաղադրիչներ
400 գ հավի խաշած լյարդ
1 թարմ վարունգ
1հատ գազար
1 գլուխ սոխ
2-ժ3 ատամիկ սխտոր
1,5 ճ/գ խնձորի քացախ 6%
1,5 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ շաքարավազ
սամիթ և կանաչ սոխ
70 մլ ձեթ
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ կարմիր պղպեղ
½ թ/գ աղ
½ թ/գ քնջութ
Պատրաստման եղանակը
Վարունգն ու գազարն անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով

Միսը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, շաքարավազ, սոյայի սոուս, ճզմած սխտոր, մանրացրած կանաչեղեն

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել և ձեթի հետ լցնել աղցանի վրա

Ավելացնել խնձորի քացախ, լավ խառնել և թողնել 30 րոպե

Զարդարեք քնջութով և մատուցեք )))

Բարի ախորժակ